Եռյակում իրավիճակն այնքան է բարդացել, որ ուժերից յուրաքանչյուրը իր սեփական խաղն է առաջ տանում և բանի տեղ չի դնում մյուսին: Այլ խոսքով, նույնիսկ ընդհանուր հարցերի շուրջ միակարծություն հնարավոր չի լինում ապահովել: Անհամերաշխ եռյակի «բանագնացները» տեսնելով, որ նիստերի ժամանակ շատ հարցերում չի հաջողվում իրար հետ լեզու գտնել, որոշել են առաջնորդների հերթական հանդիպում նախաձեռնել: Ասում են, դա հավանաբար տեղի կունենա տոներից հետո, երբ նոր մարտավարությամբ առաջնորդվելու անհրաժեշտություն կլինի:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ